Հունվարի 24-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 հունվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:30-ին Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թատրոնը թողարկել է Օպերային թատրոնի ոսկե, արծաթե եւ բրոնզե հուշամեդալներ՝ նվիրված թատրոնի 92-ամյա հարուստ պատմությանը եւ ժառանգությանը։ 

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկի օղակաձև սրահում տեղի կունենա քննարկում՝ նվիրված գիտության կազմակերպման և արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին և դրանց լուծման ռազմավարական ուղիներին։ Քննարկման մասնակիցներին կներկայացվի նաև «Գիտության կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը, որի հեղինակներն են Արմեն Ճուղուրյանը և Ատոմ Մխիթարյանը: Այն հրատարակության է երաշխավորված ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ ֆինանսաների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյան, «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյան, քաղաքացի Տաթև Ղազարյան:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում