Քաղաքականություն

Երևանում մեկնարկեց Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների պանելային քննարկումը՝ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով

2 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկումը՝ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Միջոցառմանը մասնակցում են Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը։

Միջոցառման առաջին մասում կքննարկվի ժողովրդավարական զարգացումները և բարեփոխումները, համագործակցությունը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի հետ։ Քննարկման ժամանակ ելույթ կունենա ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որին կհաջորդի խոսնակների և փոխխոսնակների հետ հարցուպատասխանը։
Երկրորդ մասում կքննարկվի Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը, անվտանգային մարտահրավերները, համագործակցությունը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի հետ։ Քննարկման ժամանակ ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որին կհաջորդի հարցուպատասխան հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ 

Օրվա վերջում տեղի կունենա մամուլի ասուլիս ՀՀ ԱԺ նախագահի և բոլոր պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև հայտարարություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում