Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի սկսելու նախագծի ընդունման որևէ խոչընդոտ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը տրամաբանական է համարում Ազգային ժողովում իշխող մեծամասնության կողմից Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի հաստատումը՝ չնայած, որ այդ հարցով խմբակցությունը դեռևս որոշում չի կայացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցության ունեցած դիրքորոշման մասին հարցին։

Խմբակցության ղեկավարը տրամաբանական համարեց, որ նախագիծը հավանության կարժանանա նաև Ազգային ժողովում։

«Գիտեք, որ մեր արտախորհրդարանական գործընկերների նախաձեռնությունը հասել է կառավարություն, վերջինս էլ հաստատել է, դա այն կառավարությունն է հաստատել, որին Ազգային ժողովն է ընտրել․ ուստի տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովը հաստատի այդ նախագիծը։ Խմբակցությունը դեռ որոշում չունի, դրա համար ես որոշման մասին հիմա չեմ խոսում, այլ խոսում եմ տրամաբանության մասին և կարծում եմ, որ, այո, նախագիծը կհաստատվի, և նախագիծը մերժելու համար որևէ խոչընդոտ չենք տեսնում»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը։ 

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Հայերեն English

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում