Հունվարի 23-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հունվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ից ԱԺ 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00:

Ժամը 14:30-ից «Dvin Seven Vision» հյուրանոցում Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկում։ Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ ժամը 14։30-ից ոչ ուշ՝ պարտադիր ունենալով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանը լուսաբանելու համար տրամադրված  հավատարմագրերը։ Ժամը 18։15-ին պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:30-ից «Կոնգրես» հյուրանոցի «Ballroom» սրահում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցելու ԵՄ ֆինանսավորմամբ երեք ծրագրերի մեկնարկի միջոցառմանը, որոնք իրականացվում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից և ուղղված են Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանը։ Միջոցառման սկզբում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուն և ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդես կգան բացման խոսքով։ Այնուհետև կներկայացվի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող երեք նոր ծրագրերի բովանդակությունը։ Հրավիրում ենք միջոցառման արարողակարգային լուսաբանմանը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտարարություն մամուլի համար, ինչպես նաև հարց ու պատասխան նախատեսված չէ այս միջոցառման ժամանակ։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Բաքվի փակ ու շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների ու ԶԼՄ-ների արձագանքը» թեմայով։ Բանախոսներ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյան, Media.am-ի լրագրող Մարիամ Բարսեղյան:

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գրական ցերեկույթ:

Հայերեն Русский

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար