Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 90 օրով դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը՝ վերլուծելու դրա արդյունավետությունն ու համապատասխանությունը Վաշինգտոնի քաղաքականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարողական հրամանագրում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Ըստ հրամանագրի տեքստի՝ ԱՄՆ «արտաքին օգնության ինդուստրիան և բյուրոկրատիան չեն համապատասխանում ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում են ամերիկյան արժեքներին։

«Դրանք ծառայում են համաշխարհային խաղաղության ապակայունացմանը՝ արտասահմանյան երկրներում առաջ մղելով գաղափարներ, որոնք ուղղակիորեն հակասում են ներդաշնակ և կայուն հարաբերություններին երկրի ներսում և երկրների միջև: Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, որ արտասահմանյան երկրներին օգնությունն այլևս չպետք է հատկացվի այն ձևով, որը լիովին չի համապատասխանում ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությանը», - ասվում է հրամանագրում։

Այդ կապակցությամբ այլ երկրների զարգացմանն ուղղված ողջ օգնությունը 90 օրով կասեցվում է այդ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու համար։

Օգնության ծրագրերի վերանայումից հետո դրանցից յուրաքանչյուրը կարող է շարունակվել, ձևափոխվել կամ չեղարկվել։ Օգնության վերսկսումը կարող է տեղի ունենալ դեռ մինչև 90 օրը լրանալը, եթե դրա վերլուծությունը որևէ խախտում կամ խնդիր չհայտնաբերի:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից