Հունվարի 21-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 հունվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում կգումարվի Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: 

Ժամը 11:00-ին Վարչական դատարանում (Գարեգին Նժդեհի 23) տեղի կունենա «Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի» գործով դատական առաջին նիստը։ Երիցյանը վիճարկում է Երեւանի ավագանու որոշումը, որով նա, լինելով «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, զրկվել է ավագանու անդամի մանդատից անհիմն պատճառաբանությամբ։ Դատական նիստի ավարտին (11:30) փաստաբանական խումբը լրագրողներին կներկայացնի գործի մանրամասները։ Ճեպազրույցին կմասնակցեն նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եւ Գրիգոր Երիցյանը։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանի ասուլիսը։ Թեմա․ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված վերահսկողական ուժեղացված միջոցառումների ամփոփում։ 

Մշակույթ

Ժամը 12:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի և Թուֆենկյան ընկերության հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանի համատեղ մամուլի ասուլիսը։ Դավիթ Պողոսյանը կներկայացնի 2024 թ. ընթացքում թանգարանի գործունեության ամփոփիչ հաշվետվությունը, նախորդ տարվա գործունեության արդյունքները, ինչպես նաև կխոսի առաջիկա միջոցառումների և ծրագրերի մասին։ Ասուլիսի շրջանակներում տեղի կունենա նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ համագործակցությամբ թանգարանում գործող «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի փակման արարողությունը։ 055 520691:

Ժամը 17:00-ին Հայաստանի պատմության թանգարանի կողմից իրականացվող միջազգային համագործակցության և թանգարանի «Հայաստանը Ք.ա. VI-IV դարերում» մշտական ցուցադրության շրջանակներում կկայանա ուշագրավ բանախոսություն՝ «Շքեղություն և ուժ. Աքեմենյան աշխարհի ծայրամասում» խորագրով։ Թանգարանի հրավերով բանախոսությամբ հանդես կգա Երուսաղեմի Վ.Ֆ.Օլբրայթ հնագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի նախկին ղեկավար, 2023 թ. Բրիտանական թանգարանում կազմակերպված «Շքեղություն և ուժ. Պարսկաստանից Հունաստան» միջազգային ցուցահանդեսի համադրող դոկտոր Ջեյմս Ֆրեյզերը: Բանախոսության լեզուն անգլերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։ 055 520691:

Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կմեկնարկի երևանաբնակ ավեստագետ Լուսինե Նավասարդյանի «Լռություն» նախագծի ցուցադրությունը: Հայաստանի ազգային պատկերասրահում «Լռություն» նախագծով մեկնարկում է ժամանակակից հայ արվեստագետների նոր և նշանակալի ստեղծագործությունների ցուցադրությանը նվիրված «Հեռապատումներ» ծրագիրը։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում