Թրամփը հանձնարարել է Պուտինի հետ զրույց կազմակերպել իր երդմնակալությունից հետո. CNN

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից հետո առաջին օրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։ 

Զրույցի թեմաներից մեկը կլինի առաջիկա ամիսներին երկու առաջնորդների հնարավոր դեմ առ դեմ հանդիպման քննարկումը, որի նպատակը կլինի Ուկրաինայում ընթացող պատերազմի դադարեցումը։

Նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո մեկ օրում վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն, ըստ CNN-ը, դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով ներկայիս իրադրությունը։ Այժմ Թրամփը և նրա թիմը հույս ունեն աշխատել հակամարտության կարգավորման պլանի վրա, որը կարելի է իրականացնել նրա նախագահության առաջին ամիսներին։

Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ երկու ղեկավարների զրույցի նախապատրաստական աշխատանքներ կտարվեն, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը։ Շվեյցարիան և Սերբիան հայտարարել են, որ պատրաստ են հյուրընկալել Թրամփ-Պուտին հանդիպումը։

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականությունը մեծապես տարբերվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունից։ Վերջինս վերջին երեք տարվա ընթացքում անձամբ չի խոսել ՌԴ նախագահի հետ։ Իսկ Թրամփն, ըստ աղբյուրների, կարծում է, որ հակամարտությանը վերջ դնելու համար Պուտինի հետ ուղիղ շփումներ են անհրաժեշտ։

Դոնալդ Թրամփի վարչակազմում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ կցանկանար այդ գործն ավարտել 100-օրյա ժամկետում:

Հայերեն ქართული Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում