Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 հունվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում կմեկնարկի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը:

Պետական կառույցներ

Ժամը 9։30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական նիստ

Մամուլի ակումբներ

ժամը՝ 14։00-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած  զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանի ասուլիսը:

Մշակույթ

Ժամը 12:00-ից այցելություն Պանթեոն: հունվարի 20-ին լրանում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 106-ամյակը: Օրը կնշանավորվի պանթեոն այցելությամբ, որտեղ մասնակից մտավորականները հանդես կգան խոսքով ու հուշապատումներով: Ժամը 13:30-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում կբացվի «Ժանյակը՝ Կարեն Եփփե վարժարանի հիշատակություն» խորագրով ցուցահանդեսը։ Հեղինակ՝ վարժարանի սանուհի Թագուհի Մելքոնյան։ Ռոզա Գրիգորյան, 077-30-34-84:

Ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական փոքր դահլիճում /Տերյան 72/ անվանի գրականագետ Գրիգոր Պլտյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանրային բանախոսություն կներկայացնի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում