Աշխարհ

Պակիստանի նախկին վարչապետը 14 տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով

1 րոպեի ընթերցում

Պակիստանի նախկին վարչապետը 14 տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով

Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Քաղաքական գործչի կինը՝ Բուշրա Բիբին, նույն մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նա գրավի դիմաց գտնվում էր ազատության մեջ, սակայն դատարանի որոշումից հետո կալանավորվել է դատական նիստերի դահլիճում։

72-ամյա Իմրան Խանը և նրա կինը  դատապարտվել են 2018-2022 թթ. որպես կաշառք հողատարածքներ ստանալու և Al-Qadir Trust բարեգործական հիմնադրամը կառավարելու ժամանակ ապօրինի եկամուտների օրինականացման համար. հիմնադրամն, ըստ մեղադրող կողմի պնդման, ծառայել է որպես քողարկում Իմրան Խանի և Բուշրա Բիբիի ապօրինի գործունեության համար։

Իմրան Խանը Պակիստանի նախարարների կաբինետը գլխավորել է 2018-2022 թվականներին։ Նա պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ խորհրդարանում նրան անվստահության քվե հայտնելուց հետո։ Քաղաքական գործիչը 2023 թվականից 14 տարվա բանտարկության պատիժ է կրում թանկարժեք իրերի պետական ​​պահոցից օտարերկրյա նվերների վաճառքի վերաբերյալ դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում