Հունվարի 17-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 հունվար,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ կմեկնարկի հանրային ակցիա հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո երթ կլինի դեպի ՀՀ ԱԳ նախարարության շենք: Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:

Ժամը 13:00-ին «Պերսոնա» ռեստորանի սրահում (Զաքյան 7/5) տեղի կունենա ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է Newmag-ը: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե´ անհատների, թե´ կազմակերպությունների համար։ Աշխարհում վաճառվել է 5 միլիոն օրինակ: +374 93 316688

Մշակույթ

Ժամը 17:00-ին Գրականության եւ արվեստի թանգարանում «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում կներկայացվի նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր, հավաքորդ Մարկոս Գրիգորյանին պատկանող կարպետը, որը վերջինիս նվիրել է անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: 1988թ.-ի աշնանը բացառիկ հրավերով Սերգեյ Փարաջանովը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու 26-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմով: Փառատոնի ընթացքում Փարաջանովը ծանոթանում և բարեկամանում է Մարկոս Գրիգորյանի հետ: Նյու Յորքից վերադառնալուց հետո Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին, ի նշան բարեկամության, նվեր մեղվակարպետ է ուղարկում: Ռոզա Գրիգորյան, 077-30-34-84:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում