ԻՊԲ-ն հայտնել է Գազայի հատվածից իրականացված գնդակոծության մասին

3 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է Գազայի հատվածից հրեական պետության տարածքի նոր գնդակոծության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունվարի 16-ի առավոտյան Նիր Ամ բնակավայրի շրջանում օդային տագնապի շչակների գործելուց  հետո Գազայի հատվածի հետ սահմանի մոտ հայտնաբերվել է արկ, որը պայթել է անմարդաբնակ տեղանքում։ 

«Մանրամասներն ուսումնասիրվում են», - ասված է հաղորդագրության մեջ: 

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հրաժարվում է ձեռք բերված համաձայնություններից՝ ստեղծելով ճգնաժամ վերջին պահին, որը խոչընդոտում է Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերմանը։ 

Գրասենյակում նշել են, որ ՀԱՄԱՍ շարժումը «հրաժարվում է հստակ պայմանավորվածություններից, որոնք համաձայնեցվել են  միջնորդների և Իսրայելի հետ՝ փորձելով ճնշում գործադրել վերջին պահին»։

Մինչդեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Իզզաթ ար Ռիշքը հայտարարել է, որ ​կազմակերպությունը կատարում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի պայմանները։

«ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է մնում հրադադարի համաձայնագրին, որի մասին հայտարարել են միջնորդները», - գրել է ար Ռիշքն իր Telegram ալիքում:

Ավելի վաղ Գազայի հատվածի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել էր, որ հրադադարի համաձայնության հասնելու մասին հայտարարությունից հետո, հունվարի 16-ի գիշերը իսրայելական ավիահարվածների հետևանքով Գազայում ավելի քան 20 մարդ է զոհվել։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում 20-ից ավելի մարդ է զոհվել՝ հրադադարն ուժի մեջ մտնելուն ընդառաջ

Հրադադարի համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 19-ին։ Այն ընդգրկելու է 3 փուլ. առաջին փուլի ընթացքում պետք է լինի լիարժեք հրադադար, իսրայելական ուժերը պետք է դուրս գան Գազայի բնակելի հատվածներից, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի իր մոտ պահվող 33 պատանդի՝ իսրայելական բանտերում գտնվող տասնյակ պաղեստինցիների դիմաց։ 

Երկրորդ փուլի ընթացքում պետք է լինի պատերազմի լիարժեք դադարեցում, պետք է պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակվեն ողջ մնացած մյուս պատանդները, իսրայելական ուժերը պետք է դուրս գան Գազայի հատվածից, իսկ ժամանակավոր հրադադարը պետք է դառնա մշտական։

Երրորդ փուլի ընթացքում պետք է ներկայացվի Գազայում խոշոր վերակառուցում իրականացնելու պլանը, զոհված պատանդների մարմինները պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներին։ 

Հայերեն Русский

Բաքվում մեկնարկած դատավարությունները խորը մտահոգություն են առաջացնում. Ռուստամ Բաքոյան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի, ներկայացրել իրականացվող աշխատանքները

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ալիևի հետ

«Մարկոս և Փարաջանով». Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում նոր ցուցադրություն է բացվել

Հրաչյա Ռոստոմյանը չի շարունակի աշխատանքը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Բռնցքամարտի ընտրանու մի քանի ներկայացուցիչ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն

Կարեն Խաչանովը լքում է պայքարն Ավտսրալիայի բաց առաջնությունում

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եվրոպական ինդեքսներ - 17/01/25