Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում 20-ից ավելի մարդ է զոհվել՝ հրադադարն ուժի մեջ մտնելուն ընդառաջ

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ավիահարվածների հետևանքով գիշերը Գազայի հատվածում ավելի քան 20 մարդ է զոհվել։ Հարվածներից առաջ հայտարարվել էր Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի համաձայնագրի հասնելու մասին, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Գազայի հատվածի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։

Նշվում է, որ 12 մարդ զոհվել է Գազա քաղաքում գտնվող բնակելի թաղամասերից մեկին հասցված հարվածներից։

Իսրայելի զինվորականներն առայժմ չեն մեկնաբանել այս միջադեպը։

Չնայած հրադադարի համաձայնագրի մասին հայտարարությանը, այն դեռ պետք է հաստատվի Իսրայելի նախարարների կաբինետի կողմից, ինչն, ակնկալվում է, տեղի կունենա հունվարի 16-ին։ 

BBC-ն հիշեցնում է, որ Իսրայելը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հետ հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ ևս Իսրայելը ավիահարվածներ էր հասցնում Լիբանանին։ 

ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրն ընդգրկելու է 3 փուլ։ Առաջին փուլի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի իր մոտ պահվող 33 պատանդի՝ իսրայելական բանտերում գտնվող տասնյակ պաղեստինցիների դիմաց։

Մերձավոր Արևելք

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կնքմանը հաջորդել են ավիահարվածներ Գազայում. Reuters-ի աղբյուրներ

Հայերեն Русский

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան

Նորատուսում անցկացվել է նոր ուսումնական տարվան նվիրված օգոստոսյան ընդլայնված խորհրդակցություն

Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբ