Հունվարի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 հունվար,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը: Թեմա․ ՀՀ կրթության տեսչական մարմնի 2024 թվականի աշխատանքների ամփոփում։

Ժամը 13:45-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում (Խորենացի 158) տեղի կունենա Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը: Նախարարը կներկայացնի ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների 2024 թվականին կատարած աշխատանքները, բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները, այնուհետև կպատասխանի լրատվամիջոցների հարցերին: ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։ 

Ժամը 15:15-ին ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7) կկայանա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ ՊԵԿ նախագահը կամփոփի Կոմիտեի 2024 թվականի գործունեությունը և կներկայացնի 2025 թվականի հիմնական ծրագրերը։: Խնդրում ենք պարտադիր ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովության և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյան, «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյան: 2025 թվականից սկսած՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը՝ էապես նվազեցնելով օտարերկրյա քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը և ներդնելով արտաքսման նոր միջոցներ։

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ադրբեջանի դեմ իրավական պահանջներից հրաժարվելու վտանգները» թեմայով։ Բանախոսներ՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյան: Հայաստանյան մի շարք ՀԿ-ներ հունվարի 14-ին հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։

Մշակույթ

Ժամը 12:30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում հրատարակված 3 ժողովածուների շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղ.ղեկավար Էդմոնդ Մակարյանը: Ժողովածուները հրատարակվել են Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ: Շնորհանդեսին կհնչեն «Երեխաները երեխաներին» ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունները՝ հեղինակների կատարմամբ: ՀՀ ԿԳՄՍՆ 

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres