Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստանի Դաշնություն պլանավորված է եղել ավելի քան 2 ամիս առաջ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 

«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց Մոսկվա նախատեսվում է, այն պլանավորվել է ավելի քան երկու ամիս առաջ», - ասաց նա: 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն։ Միրզոյանն ընդունել է հրավերը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում