Քաղաքականություն

ՀԱՊԿ-ում ևս կարծում են, որ ԱՄՆ-ի հետ գործընկերության հաստատումը Հայաստանի սուվերեն իրավունքն է

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ում ևս կարծում են, որ ԱՄՆ-ի հետ գործընկերության հաստատումը Հայաստանի սուվերեն իրավունքն է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի կարծիքով՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թասմաղամբետովի մեկնաբանությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին։

«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում։ Այդուհանդերձ, երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից. այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միությունների համար»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ, նմանատիպ կարծիք էին հայտնել ինչպես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, այնպես էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները համարելով Հայաստանի սուվերեն իրավունքը։ 

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնում հունվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում