Լավրովը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» տվյալները չեն հաստատել ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների մի մասը

3 րոպեի ընթերցում

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» տվյալների վերծանումը չի հաստատում ԶԼՄ-ներում հնչած որոշ նախնական եզրակացություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ՌԴ դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ 

«Հետաքննության շրջանակներում Բրազիլիայում հատուկ հանդիպում է տեղի ունեցել, մենք բացել ենք սև արկղերը, դրանց պարունակությունն արդեն շատ հետաքրքիր տեղեկություններ է տվել, որոնց բովանդակությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ պետք է սպասել լիարժեք հետաքննության։ Այժմ կարիք չկա մեդիա տարածքում սրել մթնոլորտն՝ օգտագործելով տեղեկություններ, որոնք, մեծ հաշվով, չեն հաստատվում «սև արկղերի» տեղեկատվությամբ», - Լավրովի խոսքերն է մեջբերում «Իզվեստիյա» պարբերականը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում ադրբեջանական կողմի հետ հարաբերությունների զարգացումը։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան և Բաքուն կարող են լուծել ցանկացած հարց, այդ թվում՝ ավիավթարի համատեքստում։

Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում կործանվել է AZAL ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր մեկնում։ Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը որպես աղետի նախնական պատճառ նշել է արտաքին միջամտությունը։ Հարուցվել է քրեական գործ։ 

Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29՝ վիրավորվել։ 

Օդային վթարի հետաքննության հանձնաժողովը «սև արկղերով» Բրազիլիա է մեկնել դեկտեմբերի 29-ին։ Հստակեցվել է, որ CENIPA-ի (Ավիացիոն վթարների հետաքննության և կանխարգելման կենտրոն) քննիչների հետ միասին վերծանմանը կմասնակցեն երեք մասնագետ Ղազախստանից, երեքն՝ Ադրբեջանից, երեքը՝ Ռուսաստանից։ Ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 30 օրվա ընթացքում։ 

Հունվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավիավթարի մեջ մեղադրել էր Ռուսաստանին՝ նշելով, որ ինքնաթիռն անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և խոցվել է գետնից բացված կրակի հետևանքով։  

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով