Միացյալ Նահանգներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսին

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հունվարի 14-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով Ջարի Բարնեթին՝ շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը: 

ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ անդրազգային բնույթի հանցագործությունների ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակման համար:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում