Լոս Անջելեսում 25 մարդու կյանք խլած անտառային հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել

1 րոպեի ընթերցում

AP Photo

Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի, ավերվել են հազարավոր տներ և շենքեր, իսկ հրդեհների հասցրած վնասն, ըստ AccuWeather-ի գնահատումների՝ գերազանցել է 250 միլիարդ դոլարը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը նշում է, որ ըստ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Լոս Անջելեսի շրջանի ևս ավելի քան 92 000 բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։ Այրվել է ավելի քան 155 քառակուսի կմ տարածք։

Հրշեջներն ավելի քան մեկ շաբաթ է՝ շարունակում են պայքարը կրակի դեմ, որն ավելի է բորբոքվում ուժգին քամիների պատճառով։ Լոս Անջելեսի ջրի և էլեկտրաէներգիայի վարչությունը հայտարարել է, որ առաջիկա օրերին, ուժգին քամիներով պայմանավորված, կարող է որպես կանխարգելիչ միջոցառում միտումնավոր անջատել էլեկտրական հոսանքը ՝ օգնելու կանխել անտառային հրդեհների տարածումը։

Ըստ AccuWeather ընկերության տվյալների՝ Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհները Կալիֆոռնիայի նահանգին պատճառել են 250-275 միլիարդ դոլարի տնտեսական վնաս, ինչը գերազանցում է 2024 թվականին «Հելեն» փոթորկի և 2020 թվականի անտառային հրդեհների ամբողջ սեզոնի ընթացքում պատճառված վնասը։ 

Հայերեն English Русский

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել