Մոր և մանկան առողջության պահպանման առումով Հայաստանում գրանցվել է մեծ առաջընթաց. Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Մոր և մանկան  առողջության պահպանման առումով Հայաստանում գրանցվել է  մեծ առաջընթաց. թե՛ մայրական, թե՛ մանկական մահացության դեպքեր նվազել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այս ուղղությամբ 2024 թվականին բավական մեծ աշխատանքներ են իրականցվել: 

Նախարարի խոսքով՝ առաջիկայում այս մասով կամփոփվեն և  կներկայացվեն  արդյունքներն ու ձեռքբերումները: 

«Երբ այդ թվերը ներկայացվեն, ինքներդ էլ կտեսնեք մոր և մանկան  առողջության պահպանման ուղղությամբ բարելավումները, ինչն ամենակարևոր ձեռքբերումն է: 

Ունենք նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծրագրի ընդլայնում, ինչի արդյունքում նախորդ տարի  ծնունդների մեծ թիվ ենք գրանցել: Ինչպես նաև երկրորդային անպտղությանն ենք արդեն անդրադառնում, ինչը կարող եմ ասել, որ զարգացած երկրների համար նույնպես համարվում է բավական շռայլ ծրագիր: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի դեմոգրաֆիական   խնդիրներին արձագանքելու և ռազմավարության շրջանակներում արդյունքի հասնելու  համար այս ծրագիրը չափազանց կարևոր է»,- ասաց Ավանեսյանը:

Հայերեն Español

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres