Իրան

Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ կանցկացնեն հունվարի 17-ին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ կանցկացնեն հունվարի 17-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 17-ին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ակնկալվում է, որ կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրաներդրումային, տրանսպորտալոգիստական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բանակցությունների ավարտից հետո Պուտինը և Փեզեշքիանը պայմանագիր կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին, ինչպես նաև հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար, հաղորդել է մամուլի ծառայությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում