Կրթություն

Երաժշտական և արվեստի դպրոցների համար պետական աջակցությամբ հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ

1 րոպեի ընթերցում

Երաժշտական և արվեստի դպրոցների համար պետական աջակցությամբ հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ (ցանկը կցվում է):

«Արմենպրես»--ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի իրականացման նպատակն է հայալեզու մասնագիտական գրականության հրատարակումն ու տարածումը, նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, ժողովածուների և գրականության հասանելիության ու մատչելիության ապահովումը: 

Հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում