Միացյալ Նահանգներ

Պուտինի և Թրամփի հանդիպման շուրջ առարկայական նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինի և Թրամփի հանդիպման շուրջ առարկայական նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման վայրի մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ այս իրադարձության համար որևէ առարկայական նախապատրաստություն չի իրականացվում։ «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ երկրներ առաջարկում են իրենց ծառայությունները՝ որպես վայրեր, որտեղ նրանք տեսականորեն կարող են շփումներ ունենալ, բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը, դեռ առարկայական նախապատրաստություն չկա», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Այսպես է Պեսկովը մեկնաբանել տարբեր երկրների, մասնավորապես՝ Սերբիայի և Շվեյցարիայի առաջարկները Պուտինի և Թրամփի հանդիպման վայր տրամադրելու մասին։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ ներկայումս «կա հայտարարված ըմբռնում և քաղաքական կամք, որ նման շփումները շատ անհրաժեշտ և տեղին կլինեն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում