Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու ԵԽ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու ԵԽ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաեւ գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում