Տնտեսություն

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը հասել է 2.7 մլրդ դոլարի

1 րոպեի ընթերցում

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը հասել է 2.7 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը իրանական օրացույցի համաձայն տարեսկզբից՝ 2024-ի մարտի 21-ից մինչև դեկտեմբերի վերջ, կազմել է 2 մլրդ 704 մլն դոլար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին IRNA-ին հայտնել է Իրանի մաքսատան պետ Փարուս Ասգարին: 

Նրա խոսքով՝ Իրանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 մլրդ 494 մլրդ 839 հազար դոլար, ինչը 2023 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 20.79 տոկոսով: 

Մաքսատան պետը նշել է, որ Իրանի արտահանման ծավալի մեջ ամենամեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանին, Հայաստանին և Ղազախստանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում