Աշխարհ

Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին Կարակասում ՝ դաշնային օրենսդիր պալատում: 

Վենեսուելայում ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 28-ին: Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածու Մադուրոն ստացել էր ձայների 51 տոկոսը: Նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միացյալ թեկնածու, նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսը հավաքել է ձայների 43 տոկոսը։ 

Լատինական Ամերիկայի ինը պետություն՝ Արգենտինան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Գվատեմալան, Պանաման, Պարագվայը, Պերուն, Դոմինիկյան Հանրապետությունը և Ուրուգվայը, կոչ են արել անկախ դիտորդների ներկայությամբ վերանայել քվեարկության արդյունքները: ԱՄՆ-ը նույնպես կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները և պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի պաշտոնյաների դեմ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում