Հոսանքի վթարային անջատումների վերականգնման ժամկետների խախտման համար տույժերի չափերն ավելացել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նոր իրավակարգավորումներ էլեկտրաէներգիայի վթարային անջատումների դեպքում դրա վերականգնման, իսկ սահմանված ժամկետները խախտելու դեպքում՝ տույժերի չափերի վերաբերյալ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը։

«Էլեկտրաէներգիայի վթարային անջատումների դեպքում քաղաքային համայնքներում դրա վերականգնման ժամկետը 3 ժամ է, գյուղական համայնքներում՝ 6 ժամ։ Եթե նշված ժամանակահատվածը գերազանցում է սահմանվածը, ապա թե նախկինում, թե հիմա գործում է տույժ բաժանորդի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի՝ քան 2500 դրամը։ Նոր կարգավորումների համաձայն՝ եթե սահմանվածի կրկնակի չափն է գերազանցել նշված ժամանակահատվածը, ապա տույժը կգործի սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 3500 դրամը, իսկ եթե դեպքը կրկնվում է մեկ օրացույցային տարվա ընթացքում երկրորդ անգամ, ապա միջին ամսական գնված էլեկտրաէներգիայի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը»,-պարզաբանեց Ղոսալմյանը՝ հավելելով, որ տույժ չի վճարվում ֆորս մաժորի հետևանքով վթարային անջատումների պարագայում։

Նրա խոսքով՝ վճարման հաշվում ցանցն ավտոմատ կերպով հաշվի կառնի տույժն՝ առանց սպառողի դիմումի, որից հետո կնվազեցվի հաշվարկային փաստաթղթում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցչի համոզմամբ՝ նոր իրավակարգավորումները, որպես այդպիսին, կանխարգելող բնույթ ունեն, որպեսզի ընկերության աշխատանքներն այնպես կազմակերպվի, որ հնարավորին նվազագույնի հասցվեն վթարներն ու վերականգնման ժամկետները։

Այդուհանդերձ, ըստ Ղոսալմյանի, համակարգի բարելավման համար մեծածավալ ներդրումների անհրաժեշտություն կա։ 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան