Հայաստան

2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով

1 րոպեի ընթերցում

2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա առաջին վեց օրերի տվյալներով 2024 թվականի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով Հայաստան ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է գրեթե նույնքան։ ԵՄ-ից ստացած տվյալներով 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով»,- գրել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում