Հայաստանի ԱԳՆ-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով վիրավորներին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կարեկցանքն է հայտնել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած հրդեհների հետևանքով տուժածներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:
«Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից: Մեր կարեկցանքն ու ցավակցությունն ենք հայտնում տուժածներին, նաև ողբերգականորեն կորսված մարդկային կյանքերի համար: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–նշել են ԱԳՆ–ից:
Saddened by the news of raging wildfires in the state of #California, U.S.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 9, 2025
Our sympathy goes out to those affected, including for the lives tragically lost.
Wishing speedy recovery to the injured, we are hopeful that the consequences could be quickly addressed & the community…
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հույս են հայտնել, որ հրդեհների հետևանքները և համայնքի կյանքը հնարավոր կլինի արագ կերպով լիովին վերականգնվել:
Կալիֆոռնիայում հրդեհներն արդեն հինգ մարդու կյանք են խլել, կան տուժածներ։ Փալիսեյդսի շրջանում հրդեհը տարածվել է ավելի քան 2000 հեկտար տարածության վրա՝ զրոյական մեկուսացմամբ, և ոչնչացրել շուրջ հազար շինություն, ավելի վաղ հայտարարել էին տեղական իշխանությունները: Անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում:
Այրվել են բազմաթիվ տներ, այդ թվում՝ կինոյի աստղերի, հայտնի մարդկանց տներ:
Լոս Անջելեսի հրշեջ-փրկարարական վարչությունը մարդկանց տարհանման հրաման է տվել հարավում՝ Հոլիվուդ Բուլվարի, հյուսիսում՝ Մալհոլենդ Դրայվի, արևելքից՝ 101 մայրուղու և արևմուտքում՝ Լորել Կանյոն բուլվարի տարածքում, որտեղ են գտնվում ֆիլմերի, հեռուստատեսության և երաժշտության ոլորտի նշանավոր հասցեներ: