Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները Գրենլանդիայում իր ռազմական ներկայությունը մեծացնելու պլաններ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հայտարարել է Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատունը:

Այս հայտարարությունը հետևում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտնած հետաքրքրությանը՝ Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ: 

Թրամփը, որը նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի հունվարի 20-ին, այս շաբաթ հայտարարել էր, որ ռազմավարական կարևոր կղզու վերահսկողությունն ԱՄՆ–ից կողմից բացարձակ անհրաժեշտություն է: Նաև չէր բացառել ռազմական կամ տնտեսական գործողությունների կիրառումը, ինչպիսիք են Դանիայի դեմ մաքսատուրքերի կիրառումը:

Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին, դարեր շարունակ Դանիայի վերահսկողության տակ է: 

«Չկան պլաններ մեծացնել Միացյալ Նահանգների ներկայիս ռազմական հետքը Գրենլանդիայում»,–ասել են Reuters–ին՝ հավելելով, որ կշարունակեն սերտորեն համագործակցել Կոպենհագենի և Նուուկի (Գրենդլանդիայի մայրաքաղաք) հետ: 

ԱՄՆ զինվորականները մշտական ​​ներկայություն ունեն Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկ ավիաբազայում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում