Հունվարի 10-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 հունվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ նախարարություններ

Ժամը 13:00-ին Շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում /Կառավարության 3-րդ մասնաշենք, 5-րդ հարկ/ տեղի կունենա նախարար Հակոբ Սիմիդյանի մամուլի ասուլիսը։ Նախարարը կամփոփի նախարարության 2024 թվականի գործունեության արդյունքները և ոլորտում իրականացված բարեփոխումները։ 

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ասուլիսը: Թեմա. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2024 թվականի աշխատանքները։

Ժամը 11:00-ին ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (Տիգրան Մեծի 4, 5-րդ հարկ) կազմակերպում է մամուլի ասուլիս՝ 2024 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ։ 

Ժամը 15:30-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում /Շենգավիթ, Արարատյան 26/ կկայանա Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի՝ 2024 թվականին կատարած աշխատանքներն ամփոփող մամուլի ասուլիսը։ Հեռ. (010) 65-03-05,  թեժ գիծ. 81-07:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «7-ժամյա աշխատանքային օրը կբարձրացնի՞ կյանքի որակը՝ չվնասելով տնտեսությանը» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյան: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Բաքվի վերջնագիրը և Երևանի արձագանքը. ի՞նչ է սպասում տարածաշրջանին» թեմայով: Մամուլի կենտրոնում իր տեսակետը կներկայացնի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։ 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան