Քաղաքականություն

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

1 րոպեի ընթերցում

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հունվարի 8-ին Հայաստան է ժամանել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հունվարի 8-ին կժամանի Հայաստան, հունվարի 9-ին հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում