Հայաստան

Հանրային տրանսպորտով արտոնյալ պայմաններով երթևեկելու իրավունք ունեցող երևանցիները հունվարի 9-ից կարող են դիմել համապատասխան փաթեթ ստանալու համար

2 րոպեի ընթերցում

Հանրային տրանսպորտով արտոնյալ պայմաններով երթևեկելու իրավունք ունեցող երևանցիները հունվարի 9-ից կարող են դիմել համապատասխան փաթեթ ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 9-ից ուժի մեջ մտնող տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող անձնական բանկային քարտերով մոտենալ իրենց վարչական շրջանի թաղապետարան, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Նույնը հնարավոր է անել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Նա նշել է, որ թաղապետարան անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։

«Եվս մեկ անգամ խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով»,- ընդգծել է նա։

Հայկ Կոստանյանը հայտնել է նաև, որ արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին կհայտարարվի առաջիկա օրերին։

Հավելյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ transport.yerevan.am կայքում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում