ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը թատերական հաստատությունների միավորման խնդիր չի դնում. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թատերական հաստատությունները միավորելու խնդիր չի դնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նրա խոսքով՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որին, բացի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից միացել է նաև Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը, յուրաքանչյուր միավորի հնարավորություն է տալիս աշխատել և զարգանալ։ 

«Եթե այդ զարգացումը կա, ուրեմն մենք ունենք կենսունակ թատերական միավոր, որն ունի հանդիսատես և կարողանում է իր մշակութային արտադրանքով պահանջված լինել։ Այդ իմաստով ֆինանսավորման նոր մոդելը բավականին արդար և ազնիվ խաղի կանոն է։ Եթե կլինեն հաստատություններ, որոնք մեր աջակցություններից հետո էլ կդժվարանան այդ մոդելով աշխատել, հարցեր կծագեն այդ հաստատությունների գոյության և գործունեության վերաբերյալ»,-նշեց Անդրեասյանը։ 

Նախարարը շեշտեց, որ նոր մոդելը հնարավորություն է տվել ծավալել ավելի ինտենսիվ մշակութային գործունեություն. մասնավորապես՝ օպերային թատրոնում կայացել է 250 ներկայացում և 5 առաջնախաղ՝ 150 հազար հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 20 տոկոս տարեկան եկամուտների աճ և 37 տոկոս աշխատավարձի բարձրացում։ Տիկնիկային թատրոնում անցկացվել է 745 ներկայացում և 7 առաջնախաղ՝ 115 հազար հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 35 տոկոս տարեկան եկամուտների աճ և մինչև 50 տոկոս աշխատավարձի բարձրացում։ 

Ֆինանսավորման նոր մոդելի հեռանկարը թատերահամերգային մյուս կազմակերպություններին էլ է մղել ավելի ակտիվ աշխատանքի։ Սեփական եկամուտների աճ են գրանցել գրեթե բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ մարզային թատրոնները՝ մինչև 30 տոկոսով։ 

«Իմ ներկայացրած ցուցանիշներից էլ երևում է, որ աճ է գրանցվել, և ես հույս ունեմ, որ բոլորն էլ մեծ հաջողությամբ կհաղթահարեն ամեն բան։ Կարծում եմ՝ իրականում մեր հանրությունը բավականին հետաքրքրվում է մշակույթով։ Այս տարի մենք տեսնում ենք, որ հանդիսատեսի թիվն աճում է, ինչը ցույց է տալիս՝ եթե լինի որակյալ առաջարկ, պահանջարկը կա»,-եզրափակեց Ժաննա Անդրեասյանը։

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է