Քաղաքականություն

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Ադրբեջան, կայցելի նաև Հայաստան

1 րոպեի ընթերցում

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Ադրբեջան, կայցելի նաև Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն ժամանել է Ադրբեջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկություն են տարածել իրանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում Ալի Աքբար Ահմադիանն այցելել է Ադրբեջան ՝ անվտանգության, դիվանագիտության և քաղաքականության ոլորտներում կապերի ամրապնդման նպատակով:

Իրանական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի նաև Հայաստան: Ահմադիանը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում