Չինաստան

Տիբեթում երկրաշարժից հետո 515 հետցնցում է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Տիբեթում երկրաշարժից հետո 515 հետցնցում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիբեթի Ինքնավար Շրջանի աղետի գոտում արդեն գրանցել է 515 հետցնցում, որոնք վերջին օրվա ընթացքում առաջացել են հիմնական՝ առավել ավերիչ երկրաշարժից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Տիբեթի Ինքնավար Շրջանում երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 7-ի առավոտյան: Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ բնակելի շենքերի և ենթակառուցվածքի օբյեկտների ավերման։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 զինծառայող։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտուց։ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է առավելագույն ջանքեր գործադրել հետևանքների վերացման համար։

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Նեպալի հետ Չինաստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,1։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 80 հազար բնակչությամբ Շիգաձե քաղաքից 163 կմ հարավ-արևմուտք, օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհվել է առնվազն 126 մարդ, ևս 188-ը՝ վիրավորվել:    

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում