Մարզեր

Գեղարքունիքի մարզի կրթական համակարգում 2024 թվականին մրցույթներում հաղթել և աշխատանքի է նշանակվել 154 ուսուցիչ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի կրթական համակարգում  2024 թվականին մրցույթներում հաղթել և աշխատանքի է նշանակվել 154 ուսուցիչ

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի կրթական համակարգում 2024 թվականին մրցույթներում հաղթել և աշխատանքի է նշանակվել 154 ուսուցիչ, 4 դպրոցի տնօրեն, 6 դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, 2024 թվականին  հայտարարվել  է 31 դպրոցի տնօրենի  թափուր տեղի  համար մրցույթ, որից հաղթող են ճանաչվել 4-ում՝ Մարտունու  N 1, N 2 հիմնական, Այգուտի և Վահանի միջնակարգ դպրոցներում, իսկ վարչատնտեսական մասի համակարգողներ են նշանակվել Գանձակի թիվ  2, Սևանի 4, Լուսակունքի, Զովաբերի, Կարմիրգյուղի թիվ 1, Լիճքի հիմնական  դպրոցներում: Ուսուցիչների թափուր  տեղի համար հայտարարված մրցույթներում հաղթող  է ճանաչվել և աշխատանքի ընդունվել 154 մանկավարժ, որոնցից 22-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներ են: 

2024 թվականի ընթացքում մարզային  ենթակայութան հանրակրթական  դպրոցների   ԲՏՃՄ առարկաներ  դասավանդող 810  և մինչև 100 աշակերտ  ունեցող  դպրոցների 315  ուսուցիչ  ստացել  է  հավելավճարներ, որի արդյունքում 18 դպրոցի  23 ուսուցիչ ամսական ստացել է 400000  դրամ  և ավելի աշխատավարձ:   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում