Մարզեր

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2024 թվականին ծնվել է 1486 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2024 թվականին ծնվել է 1486 երեխա

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություներում 2024 թվականին լույս աշխարհ է եկել 1486 երեխա՝ 845 տղա և 641 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2024 թվականի հունվարին ծնվել է 126, փետրվարին՝ 92, մարտին՝ 88, ապրիլին՝ 103, մայիսին՝ 108, հունիսին՝ 99, հուլիսին՝ 111, օգոստոսին՝ 153, սեպտեմբերին՝ 166, հոկտեմբերին՝ 161, նոյեմբերին՝ 146, դեկտեմբերին՝ 133 երեխա։

725 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 300 երեխա՝ Սևանի, 273 երեխա՝ Գավառի, 159 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոններում, 29 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 

2023 թվականին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 1734 երեխա՝ 952 տղա, 782 աղջիկ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում