Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտադիր է հրաժարական տալ․ Reuters

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի հրաժարական տալու իր մտադրության մասին, չնայած նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Թրյուդոյին մոտ աղբյուրը։ 

Աղբյուրը Reuters գործակալությանը այս տեղեկությունը փոխանցել է այն բանից հետո, երբ The Globe and Mail-ը հայտնել է, որ Թրյուդոն, ինչպես սպասվում է, արդեն հունվարի 6-ին կհայտարարի Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին՝ ինը տարի պաշտոնավարելուց հետո:

Թրյուդոյի հեռանալը կհանգեցնի նրան, որ կուսակցությունը կմնա առանց մշտական ղեկավարի այն ժամանակ, երբ հարցումները ցույց են տալիս, որ լիբերալները լրջորեն պարտվելու են ընդդիմադիր պահպանողականներին հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրություններում: 

Աղբյուրները The Globe and Mail-ին հայտնել են, որ իրենք հստակ չգիտեն, թե երբ Թրյուդոն կհայտարարի հեռանալու իր ծրագրերի մասին, բայց ակնկալում են, որ դա տեղի կունենա հունվարի 7-ին լիբերալ օրենսդիրների արտակարգ նիստից առաջ:

Ջասթին Թրյուդոն Կանադայի վարչապետ է 2015 թվականից, իսկ Լիբերալ կուսակցության առաջնորդ է 2013 թվականից։ 

 

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել