Աշխարհ

Հայտնի են 2025-2026 թվականներին ԵԱՀԿ-ն նախագահող երկրները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են 2025-2026 թվականներին ԵԱՀԿ-ն նախագահող երկրները

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հաստատել է Շվեյցարիային որպես կառույցի նախագահ 2026 թվականին, իսկ առաջիկա տարում այդ գործառույթները կկատարի Ֆինլանդիան։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրության մեջ։

ԵԱՀԿ-ում 2026-ին նախագահելու համար Շվեյցարիայի ընտրության մասին հայտարարել է գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ և արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Յան Բորգը։

Նշվում է, որ ԵԱՀԿ 57 մասնակից պետություններն այսպիսով արտահայտել են իրենց հավաքական հանձնառությունը՝ աջակցելու կազմակերպության հիմնական աշխատանքին աշխարհաքաղաքական մարտահրավերների ժամանակաշրջանում։

ԵԱՀԿ-ի նախագահությունը մեկ տարով վարում է ԵԱՀԿ մասնակից պետությունը, որի ԱԳ նախարարը հանդիսանում է գործող նախագահ:

Նախագահությունը համակարգում է որոշումների կայացումը և սահմանում ԵԱՀԿ առաջնահերթությունները իր պաշտոնավարման ընթացքում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում