Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 177-ի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 177-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap-ը։
Հրատարակության տվյալներով՝ երկուսը ողջ են մնացել, ևս երեքն անհայտ կորած են ճանաչվել։ Նրանց որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև գիշեր։
Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում 181 ուղևորներով ինքնաթիռը վայրէջք կատարելիս, դուրս է եկել թռիչքուղուց և վթարի ենթարկվել՝ մխրճվելով ցանկապատի մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский