Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել. զոհերի թիվը հասնում է 120-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայություններին։

«Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի... Տվյալների ստուգումը շարունակվում է», - հայտնել են հրշեջները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 9:07-ին (Երևանի ժամանակով 3:07-ին), Jeju Air ավիաընկերության Bangkok-Muan 7C 2216 չվերթը իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը, որում եղել է 181 ուղևոր, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Արդյունքում հրդեհ է բռնկվել։

Արդեն հաստատվել է 120 զոհվածների փաստը, երկուսին հաջողվել է փրկել։ Վերջիններս ինքնաթիռի անձնակազմի անդամներ են՝ մեկ կին և մեկ տղամարդ։ Նրանք ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Ուղևորներից 173-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ են, իսկ երկուսը՝ թայլանդցիներ։ Ենթադրվում է, որ փրկվածներից բացի մնացած բոլորը զոհվել են։

 

 

Հայերեն Русский

Գյումրիում մեկնարկել են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել

Եվրոպական ինդեքսները նվազել են - 24/09/26

Ամերիկյան ինդեքսներ - 24/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/09/26

Նավթի գներն աճել են - 24/09/26

Միրզոյանն ու Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը համարում են խաղաղության օգուտների գործնական օրինակ

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2026

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից