Սպորտ

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթներն արագ շախմատի ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթներն արագ շախմատի ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցեց Կարեն Գրիգորյանը, ով 13 հնարավորից հավաքեց 9 միավոր և կիսեց 4-9-րդ տեղերը` լրացուցիչ միավորներով զբաղեցնելով 9-րդ տեղը:

Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը հավաքեցին 8-ական, Զավեն Անդրիասյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, Տիգրան Պետրոսյանը` 7-ական միավոր: Արագ շախմատի աշխարհի այս առաջնության չեմպիոնը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Վոլոդար Մուրզինն է, ով հավաքեց 10 միավոր: 

Կանանց մրցաշարում 11 հնարավորից 6 միավոր հավաքեց Աննա Սարգսյանը, իսկ Էլինա Դանիելյանը ու Մարիամ Մկրտչյանը վաստակեցին 5-ական միավոր: Կանանց պայքարում լավագույնը հնդիկ Համպի Կոներուն է (8,5 միավոր):

Կայծակնային շախմատի ԱԱ-ն կկայանա դեկտեմբերի 30-31-ին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում