Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն առաջիկա մի քանի օրերին կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին: 

«Վստահ եմ, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում դուք կտեսնեք ԱՄՆ-ի ռազմական օգնության հերթական փաթեթը, որը հավանության է արժանացել նախագահի կողմից։ Այդ փաթեթն, իհարկե, կներառի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր»,-ասել է Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: 

Դեկտեմբերի 25-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը շարունակել զենքի ակտիվ մատակարարումներն Ուկրաինային:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում