Ադրբեջան

Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական  հետաքննությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանը Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չի տա մասնակցել Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Կազինֆորմ»–ը՝ այս մասին հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը: 

«Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չի տրվի մասնակցել քրեագիտական հետաքննությանը (Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն), սակայն կթույլատրվի հետաքննել ինքնաթիռի վթարը»,–ասել է փոխվարչապետը: 

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում