Դեկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 դեկտեմբեր,  2024            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա մեծանուն արևելագետ, պատմաբան Մանվել Զուլալյանին (1929–2012) նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառմանը ելույթ կունենան ՀՑԹԻ գիտաշխատողները։ Ներկաներին իր խոսքը կուղղի Մանվել Զուլալյանի եղբոր թոռը՝ Նարեկ Զուլալյանը, որը նաև ՀՑԹԻ-ին ի պահ կնվիրաբերի Մանվել Զուլալյանի անձնական գրադարանից գրքեր։ +374 10 39 09 81:

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լուսինե Մելքոնյանի, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սամսոն Մելիքյանի, «Ակունք» ազգագրական համույթի ստեղծագործական խմբի ղեկավար, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի ասուլիսը: Թեմա․ ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի աշխատանքների ամփոփում։

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանի ասուլիսը: Թեմա․ Մարմնամարզության հավաքականի 2024 թվականի արդյունքները․ ամփոփում:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Ի՞նչ տարի էր 2024-ը հայկական բիզնեսի համար» թեմայով: Ամփոփում ենք տարվա տնտեսական արդյունքները։ Ինչպե՞ս է դասավորվել 2024 թվականը հայկական բիզնեսի համար, ի՞նչ է սպասվում հայրենական բիզնես միջավայրին գալիք տարում, այս մասին զրույց կլինի բիզնես փորձագետ և խորհրդատու Հայկ Մանասյանի հետ։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում /Տերյան 72/ կկայանա Ամանորյա տոնական միջոցառում: Թամանյանական մեծ դահլիճի բեմում կլինեն մեր տաղանդավոր ընթերցողները, ովքեր իրենց ելույթներով կլցնեն մթնոլորտը տոնական ջերմությամբ: Սպասվում են երաժշտական կատարումներ, հետաքրքիր վիկտորինաներ և, իհարկե, անակնկալներ:

Ժամը 15:00-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) կկայանա «ԿՇԵՌՔ» պատմագեղարվեստական ցուցահանդեսի բացման արարողությունը, որտեղ կներկայացվեն Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից վաղ միջնադարից սկսած մինչև 20-րդ դարի կեսերի կշեռքներ։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու կշեռքի պատմությանը, խորհրդաբանությանը, ձևերին և կիրառման եղանակներին։ 

Ժամը 19:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կկայանա «Հանդիպում արվեստի հետ» 2024 տարվա ամփոփիչ միջոցառումը: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում