ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղազախստանին և Ադրբեջանին՝ կապված ինքնաթիռի կործանման հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները  ցավակցություն է հայտնում Ակտաու քաղաքի մերձակայքում  ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ղազախստանի և Ադրբեջանի իշխանություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։

«Մենք խորապես վշտացած ենք Ղազախստանում Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման լուրերից: Մենք մտածում ենք զոհվածների ընտանիքների մասին և աղոթում ենք նրանց համար, շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին: Պատրաստ ենք օգնություն ցույց տալու Ղազախստանի և Ադրբեջանի իշխանություններին», - գրել է Միլերը X-ում։

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։  

Ադրբեջան

Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում»

 

Հայերեն Русский

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ