Ռուսաստանը հույս ունի վերսկսել համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հույս ունի վերսկսել Սիրիայի նոր իշխանությունների հետ տնտեսական համագործակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հուսով եմ, որ տնտեսական, ներդրումային համագործակցության հարցերում, որտեղ մենք ունենք անցած տարիների որոշակի ձեռքբերումներ, մենք կկարողանանք վերսկսել աշխատանքը նոր ղեկավարների հետ, երբ վերջնականապես ստեղծվի իշխանության նոր կառույց», - Լավրովն ասել է Ռուսաստանի և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի գլխավորությամբ լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, Բաշար ալ-Ասադը թողել է Սիրիայի նախագահի պաշտոնը և լքել երկիրը՝ ապաստան ստանալով Մոսկվայում։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում, հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին. անցումային շրջանը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:   

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով