Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևը կոչ է արել Ակտաուի մերձակայքում կործանված ինքնաթիռի լուսանկարների հիման վրա վաղաժամ եզրակացություններ չանել։ Նա նշել է, որ որոշ ուժեր փորձում են իրենց համար դիվիդենտներ վաստակել, երբ ինքնաթիռի կործանումը կապում են գնդակոծության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դրանք շահարկումներ են և անհիմն հայտարարություններ: Եվ նման հայտարարություններ տարածելը սխալ է, անվայել, և դա ցույց է տալիս, որ այս կամ այն մարդիկ ցանկանում են այդ իրավիճակում այս կամ այն դիվիդենտներ վաստակել իրենց համար», - ասել է նա լրագրողներին Աստանայում։

ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածվել, որոնց համաձայն՝ ինքնաթիռի պոչամասի լուսանկարներում երևում են վնասվածքներ,  որոնք, ենթադրաբար, նման են խոցող տարրերի հետքերի: The Wall Street Journal-ը հաղորդում է, որ ըստ ուկրաինացի պաշտոնյաների և ավիացիայի ոլորտի մասնագետների՝ միջադեպի պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է ռուսական հակաօդային համակարգերի արձակած կրակը։ 

Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառը եղել է թռչունների հետ բախումը։ 

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։   

Հայերեն Русский

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի