Տնտեսություն

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուգ քաղաք՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հայաստանի վարչապետի ստորագրած որոշման մեջ:

Պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառն օրեր առաջ նրա մոտ ախտորոշված քովիդն էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում