Ադրբեջան

Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները

1 րոպեի ընթերցում

Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղով չվերթների իրականացումը մինչև Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության ավարտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում «Ինտերֆաքսը»-ը։

«Azerbaijan Airlines ավիաընկերության չվերթների իրականացումը Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղիներով դադարեցվել է մինչև հետաքննության ավարտը», - նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում